Նորություններ
Լրահոս
2019 թվականի ՀՀ պետական բյուջեով Կոտայքի մարզում հիմնանորոգված ճանապարհահատվածների մասին տեղեկատվություն
30.12.2019
2019 թվականի ՀՀ պետական բյուջեով Կոտայքի մարզում իրականացվել են ճանապարհաշինական աշխատանքներ մի շարք ճանապարհահատվածներում, մասնավորապես
1 Հանրապետական նշանակության ավտոճանապարհներ
• Հ6, Հ2 Եղվարդի տրանսպորտային հանգույց հանրապետական նշանակության ավտոճանապարհի 12.7 կմ հատվածի հիմնանրոգում
• Հ-28. Ջրառատ-Մեղրաձոր-Հանքավան 2.0 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգում:
Միջպետական նշանակության ավտոճանապարհներ
• Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման.ավտոճանապարհի 2,14 կմ ձախակողմյան հատվածի միջին նորագման աշխատանքներ:
Ներհամայնքային նշանակության ավտոճանապարհներ
• ՀՀ Կոտայքի մարզի Կամարիս համայնքի 1.0 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում
ՀՀ պետական բյուջեով Կոտայքի մարզի մի շարք ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքները կշարունակվեն 2020 թվականի ընթացքում: Այդ ճանապարհահատվածներն են
Հանրապետական նշանակության ավտոճանապարհներ
• Հ-6, Հ-2-Եղվարդի տրանսպորտային հանգույց-Մ-1 վթարային տրանսպորտային հանգույցի հիմնանորոգում
• Հ-5, Հ-6 –Նոր Գեղի-Արգել-Արզական- Հրազդան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 0.7 կմ հատվածի հիմնանորոգում:
Միջպետական նշանակության ավտոճանապարհներ
• Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ11-000-կմ 32-00 հատվածի հենապատերի վերականգնում և վերանորոգում
• Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման 1.0 կմ հատվածում գտնվող կամրջի վերանորոգում
• Մ-4, Վերին Պտղնի-Մասիսի տրանսպորտային հանգույց (Երևանը շրջանցող) կմ6-800 կամրջի վերանորոգում: