Նորություններ
Լրահոս
Առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը ամփոփում է 2019 թվականը. ամփոփում 2
30.12.2019
2019 թվականի ընթացքում Կոտայքի մարզպետի կողմից կայացվել է 95 որոշում, որոնց համաձայն ավելի քան 830 ընտանիքի ՀՀ Կոտայքի մարզպետարանի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված ծախսերից սոցիալական աջակցության նպատակով հատկացվել է ֆինանսական աջակցություն, մասնավորապես
• Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ մարզի ՍԱՏԳ-ներում հաշվառված 5 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող շուրջ 95 ընտանիքների Կոտայքի մարզպետարանի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված ծախսերից սոցիալական աջակցության նպատակով հատկացվել է ֆինանսական աջակցություն:
• Ինչպես նաև նույն հոդվածով ֆինանսական աջակցություն է տրամադրվել մարզի ՍԱՏԳ-ներում հաշվառված 6 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող 39 ընտանիքների
• Կոտայքի մարզպետարան դիմում ներկայացրած շուրջ 600 քաղաքացիների
• Մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության բաժնում հաշվառված խիստ խոցելի 35 ընտանիքի
• Տարեցների օրվա կապակցությամբ 100 տարեկանը լրացած ընտանիքի անդամ ունեցող 3 ընտանիքի:
Տարվա ընթացքում ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել նաև դժբախտ պատահարներից տուժած, 2019 թվականի ընթացքում զոհված զինծառայողների, դպրոցահասակ երեխաներ ունեցող խիստ կարիքավոր ընտանիքներին: