Նորություններ
Լրահոս
Մարզի 46 կրթական ուսումնական հաստատություններ կհամալրվեն նոր մարզական գույքով
25.12.2019
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող «Մարզական գույքով ապահովում» ծրագրի շրջանակներում ԿԳՄՍ նախարարության կողմից Կոտայքի մարզի 46 կրթական ուսումնական հաստատություններ կհամալրվեն նոր՝ 7 անուն մարզական գույքով՝ մարմնամարզական պտտաձողեր, կամրջակներ, մարմնամարզական ցատկերի սարքեր (այծիկներ), մագլցման պարաններ, ներքնակներ, բարձրացատկի կանգնակներ և ձող:
Նշենք, որ շատ երկար տարիներ մարզի կրթական ուսումնական հաստատություններին մարզագույք չէր հատկացվել:
Կրթական հաստատություններին մարզագույքով համալրումն ընթացքի մեջ է: