Նորություններ
Լրահոս
Մեկնարկել են 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունները
25.12.2019
Դեկտեմբերի 24-ից հանրակրթական դպրոցների 12-րդ դասարաններում մեկնարկել են պետական ավարտական քննությունները:
Դեկտեմբերի 24-ին կազմակերպվել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի գրավոր քննությունը (թեստ):
«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից Կոտայքի մարզի դպրոցներում քննություն հանձնելու հայտ է ներկայացրել 264 12-րդ դասարանցի:
Այսօր գրավոր (թեստ) քննություն է անցկացվում, «Մաթեմատիկա» առարկայից. մարզի դպրոցներից գրավոր (թեստ) հանձնելու հայտ է ներկայացրել 475 աշակերտ:
Իսկ դեկտեմբերի 26-ին տեղի կունենա «Հայոց պատմություն» առարկայի գրավոր (թեստ) քննությունը, որին կմասնակցեն մարզի դպրոցների 806 աշակերտներ:
Հիշեցնենք, որ 12-րդ դասարանի սովորողը դեկտեմբերին կարող է հանձնել այն առարկաների պետական ավարտական քննությունները, որոնք չի ընտրել և չի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում:
ԿԳՄՍ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ առաջին կիսամյակի ընթացքում պետական ավարտական քննությունների համար սահմանված վերջնաժամկետը դեկտեմբերի 28-ն է: 12-րդ դասարանի այն աշակերտները, ովքեր քննություններ հանձնելու նպատակով այս փուլում դիմումներ չեն ներկայացրել, պետական ավարտական քննությունները կհանձնեն երկրորդ կիսամյակի ավարտին:
Արդյունքները հայտնի են դառնում քննությունը հանձնելու հաջորդ օրը՝ ժամը 14-ին:
Ավելին՝ այստեղ