Նորություններ
Լրահոս
Եղվարդի տարածաշրջանից 40 նորակոչիկներ մեկնեցին ծառայության
20.12.2019
Արդեն նշել ենք, որ հանրապետությունում մեկնարկել է ձմեռային զորակոչը:
Դեկտեմբերի 19-ին Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակից Ազգային բանակ մեկնեցին նաև Եղվարդի տարածաշրջանի 40 նորակոչիկներ:
Նրանց ճանապարհելու էին եկել ծնողներ, հարազատներ, ընկերներ:
Համայնքապետարանի կողմից կազմակերպվել էր արդեն ավանդույթ դարձած միջոցառում:
Տղաներին և նրանց ծնողներին իրենց ելույթներով ոգևորեցին Եղվարդի արվեստի դպրոցի և Զովունու Մշակութային կենտրոնի պարային համույթները, համայնքի շնորհալի երիտասարդները:
Նորակոչիկների համար մատուցվեց օրհնության կարգ, որից հետո ճանապարհվեցին՝ համալրելու Ազգային բանակի շարքերը:
Խաղաղ ծառայություն և բարի վերադարձ մեր բոլոր տղաներին: