Նորություններ
Լրահոս
Թեղենիք համայնքում ասֆալտապատվել են ներհամայնքային ճանապարհներ
19.12.2019
2019 թվականի ընթացքում Կոտայքի մարզից կառավարություն ներկայացրած և հաստատված 52 ծրագրերի շրջանակներում Կոտայքում իրականացվել և շարունակվում են իրականանալ համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված ամենատարբեր ծրագրեր:
Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Թեղենիք համայնքում իրականացվել են ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ:
Շահած ծրագրի արժեքը 10.965.600 դրամ է, որից 45 %-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, 55 %-ը՝ համայնքի:
Նշենք, որ կառավարության կողմից հաստատված 52 ծրագրերի արդյունքում համայնքներում հիմնանորոգվել, բարեկարգվել և ասֆալտապատվել են բակային հատվածներ, ներհամայնքային ճանապարհներ, անց են կացվել խմելու և ոռագման ջրի նոր համակարգեր, փոխվել են կոյուղագծեր, որոշ համայնքներում ոռոգման ջրի խնդիրը արմատապես լուծելու նպատակով կառուցվել են խորքային հորեր:
Մի շարք համայնքներում արդիականացվել է արտաքին լուսավորության համակարգը, գազիֆիկացվել են թաղամասեր, հիմնանորոգվել և վերանորոգվել են մշակույթի տներ, արվեստի դպրոցներ, բուժ.կենտրոններ:
Կոտայքի մարզից ներկայացված միայն 10-ը ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել, վերանորոգվել, վերակառուցվել և կառուցվել են մանկապարտեզներ: 2019 թվականի ընթացքում Արամուսում, Գեղաշենում և Վերին Պտղնիում մեկնարկել են նոր մանկապարտեզների շենքերի կառուցման 3 ծրագրեր:
Մարզի համայնքներում մեկնարկած ծրագրերի մեծ մասն ավարտվել կամ ավարտական փուլում են գտնվում, որոշ մասը կավարտվի արդեն հաջորդ տարվա ընթացքում: