Նորություններ
Լրահոս
Կառավարությունը հարկային արտոնություն է տվել Կոտայքի մարզում գործող «ՋԻԱՐՓԻ ՍԻՍԹԵՄՍ» ՓԲԸ-ին
19.12.2019
Կառավարությունն այսօրվա նիստում հարկային արտոնություն տվեց Կոտայքի մարզում գործող «ՋԻԱՐՓԻ ՍԻՍԹԵՄՍ» ՓԲԸ-ին:
«ՋԻԱՐՓԻ ՍԻՍԹԵՄՍ» ընկերության կողմից ներմուծվող ապրանքները օգտագործվելու են ապակեմանրաթելային խողովակների արտադրության համար:
Արդեն իսկ իրականացվել է 4.8 մլրդ դրամի ներդրում` գործարանի հիմնադրման և հզորությունների ընդլայնման նպատակով ձեռք բերված սարքավորումների համար: Տեղադրվել են խողովակների արտադրության երկու հոսքագիծ: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 10.7 մլրդ դրամի ներդրում ցանկում նշված հումքի ձեռքբերման համար:
Ներկայում առկա է 30 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 30 նոր աշխատատեղ` 150,000 դրամ միջին աշխատավարձով։
Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 13 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում:
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 10.7 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 914 մլն դրամ: