Նորություններ
Լրահոս
Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց առողջության անձնագրերի լրացման կարգի վերաբերյալ քննարկում Կոտայքի մարզպետարանում
18.12.2019
Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության մասնագետների, մարզի բժշկական հաստատությունների տնօրենների և ԱԱՊ փոխտնօրենների, Կոտայքի մարզային զինվորական կոմիսարիատի պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է տեղի ունեցել Կոտայքի մարզպետարանում:
Նպատակը զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց առողջության անձնագրերի լրացման կարգի քննարկումն էր:
Արծարծվել են նաև առկա թերությունները:
Տրվել են հանձնարարականներ համապատասխան փաստաթղթերի ճիշտ լրացման կարգի վերաբերյալ՝ զորակոչի հետ կապված բոլոր գործընթացները պատշաճ մակարդակով անցկացնելու նպատակով: