Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզի 13 համայնքներում և բնակավայրերում մեկնարկել է ոռոգման համակարգի արդիականացման ծրագիր
18.12.2019
Ջրային Կոմիտեի Ծրագրերի Իրականացման Գրասենյակի կողմից Կոտայքի մարզի 13 համայնքներում և բնակավայրերում (Գողթ, Ակունք, Արամուս, Ձորաղբյուր, Ողջաբերդ, Եղվարդ, Զորավան, Արագյուղ, Նոր Արտամետ, Կարենիս, Պռոշյան, Քանաքեռավան, Ջրառատ) մեկնարկել է ոռոգման ներքին ցանցի արդիականացման ծրագիր՝ 716,5 մլն դրամ բյուջեով:
Ծրագիրն իրականացվում է Եվրասիական բանկի ֆինանսավորմամբ:
Նախատեսված է 29,7 կմ ոռոգման ներքին ցանցի արդիականացում:
Նախահաշվային փաստաթղթերի և պայմանագրերի կնքման հետ կապված ընթացակարգերի քննարկման նպատակով այսօր Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել խորհրդակցույթուն մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության մասնագետների, Ջրային Կոմիտեի ԾԻԳ պատասխանատուների, ծրագրով ընտրված համայնքների և բնակավայրերի ղեկավարների մասնակցությամբ:
Քննարկումը վարել է մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը:
ԾԻԳ մասնագետները Առնակ Ավետիսյանին են ներկայացրել ծրագրի մանրամասները:
Մասնակից համայնքների ընտրությունը կատարվել է ՝ առաջնահերթությունը տալով առավել ջրային կորուստներ ունեցող համայնքներին:
Ծրագրի իրականացման արդյունքում բավականին կկրճատվեն կորուստները, իսկ բնականոն ընթանալու դեպքում այն շարունակական բնույթ կկրի:
Այն նախատեսված է ավարտել մինչև 2020 թվականի ոռոգման սեզոնի մեկնարկը:
Աշխատանքները համակարգում է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունը: