Նորություններ
Լրահոս
Վերին Պտղնի համայնքում տեղի կունենա մանկապարտեզի շենքի կառուցման մեկնարկի միջոցառում
17.12.2019
Ս/թ-ի դեկտեմբերի 18-ին ժամը 15:00-ին Կոտայքի մարզի Վերին Պտղնի համայնքում տեղի կունենա համայնքի մանկապարտեզի շենքի կառուցման մեկնարկի միջոցառում, որին ներկա կգտնվեն Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Վերին Պտղնի համայնքի ղեկավար Գևորգ Պողոսյանը, համայնքի բնակիչներ, հյուրեր:
Միջոցառումը կմեկնարկի շինության օծման արարողությամբ:
Վերին Պտղնի համայնքում տասնյակ տարիներ մանկապարտեզ չի գործել, և համայնքի փոքրիկները ստիպված են եղել հաճախել Աբովյանի մանկապարտեզներ:
Կոտայքի համայնքներում նախադպրոցական կրթության հաստատությունները մարզային իշխանությունների հռչակած առաջնահերթությունների մեջ են, և դրանով պայմանավորված՝ սուբվենցիոն հայտ է ներկայացվել կառավարություն:
Կառավարության 2019 թվականի սուբվենցիայով հաստատված ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների արդյունքում Վերին Պտղնի համայնքը վերջապես կունենա ժամանակակից լուծումներով կառուցված մանկապարտեզ՝ 2 խմբով՝ նախատեսված 30-35 փոքրիկների համար:
Շահած ծրագրի արժեքը 74.904.000 դրամ է. աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք 50%/ 50% համաֆինանսավորմամբ: