Նորություններ
Լրահոս
Վերին Պտղնիում մեկնարկել են մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները
13.12.2019
Չնայած տարեվերջ է, սակայն մարզի համայնքներում շարունակվում են արագ տեմպերով իրականանալ կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերը:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը բազմիցս նշել է, որ տարածքային կառավարման գործընթացում առաջնահերթություն է մարզի բոլոր համայնքներում նախադպրոցական կրթության իրացումը:
Միայն 2019 թվականի ընթացքում մարզից կառավարություն է ներկայացվել մանկապարտեզների հիմնանորոգման, բարեկարգման, նոր մանկապարտեզների շենքերի կառուցման և վերակառուցման 10-ը ծրագիր. երեք համայնքներում՝ Արամուսում, Գեղաշենում և Վերին Պտղնիում, զրոյից կառուցվում են նոր մանկապարտեզների շենքեր:
Վերին Պտղնի համայնքում արդեն մեկնարկել են մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները:
Այստեղ տասնյակ տարիներ շարունակ մանկապարտեզ չի գործել, և համայնքի փոքրիկները ստիպված են եղել հաճախել Աբովյանի մանկապարտեզներ:
Սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների արդյունքում համայնքը վերջապես կունենա մանկապարտեզ՝ 2 խմբով՝ նախատեսված 30-35 փոքրիկների համար:
Շահած պայմանագրի արժեքը 74.904.000 դրամ է. աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք 50%/ 50% համաֆինանսավորմամբ: