Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

2019-2025 թվականների Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության նոր տարբերակը քննարկվել է Կոտայքի մարզպետարանում

12.12.2019

 Այսօր մարզպետարանում մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանրային քննարկում՝ 2019-2025 թվականների Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության նախնական ամփոփ տարբերակի շուրջ:

 Ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային զարգացման և պլանավորման բաժնի պետ Աննա Իվանյանը, նախարարության մշտադիտարկման բաժնի պետ Փառանձեմ Դարբինյանը և ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրի ներկայացուցիչ Տաթև Խոսրոևան:

 Ողջունելով քննարկման մասնակիցներին և տարածքային զարգացման գործընթացներում ընդգծելով կառավարության նոր մոտեցումները՝ Առնակ Ավետիսյանը նշել է, որ տարածքային համաչափ զարգացման տեսանկյունից չափազանց կարևոր է համայնքների ուժեղացումը և այդ գործընթացներում հանրային լայն համախմբումը, քաղաքացիական հատվածի մասնակցությունը ու ներգրավվածությունը:

 Այնուհետև ՏԿԵՆ տարածքային զարգացման և պլանավորման բաժնի պետ Աննա Իվանյանը ներկայացրել է նախագծի հիմնական դրույթները՝ առանձնացնելով սմարթ մասնագիտացումը և դրանից բխող 4 առաջնահերթ ոլորտները՝ տնտեսական զարգացում, սոցիալական զարգացում, հետազոտություն և նորարարություն, բնապահպանություն:
Առաջնահերթություններից են առաջադեմ, կայուն գյուղատնտեսության զարգացումը, կայուն հանքարդյունաբերությունը, զարգացած արդյունաբերությունը, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները, նոր կրթությունը և նոր սոցիալական ծառայությունները:

 Հաշվի առնելով արդի քաղաքականությունը՝ փաստաթղթի հիմքում դրվել են համայնքները. վերափոխված, մշակված տարածքային զարգացման նոր քաղաքականության նպատակն է ապահովել Հայաստանի բոլոր տարածքների համար տնտեսական և սոցիալական, տարածքային համաչափ ու կայուն զարգացում՝ ըստ իրենց հատուկ կարիքների և ռեսուրսների, լավագույն փորձի և նորարարական մոտեցումների կիրառմամբ:

 Նշենք, որ ՀՏԶՌ-ն մշակվել է ՀՀ կառավարության և Եվրամիության համատեղ ջանքերով՝ «Ուժեղ մարզեր, ուժեղ Հայաստան» ծրագրի շրջանակներում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22