Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կառավարությունը 454 միլիոն դրամ հատկացրեց սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

12.12.2019

 Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Տավուշի, Լոռու և Վայոց ձորի 12 համայնքներում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար Կառավարությունը 454 միլիոն դրամ հատկացրեց։

 Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ ներկայացվել է 518 ծրագրային հայտ, որից հավանության է արժանացել 483-ը: Այժմ ընթանում է հավանության արժանացած ծրագրերի մրցութային գործընթաց, կամ արդեն իսկ իրականացվում են շինարարական աշխատանքներ։ Ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը, գիշերային լուսավորության անցկացմանը, գազիֆիկացմանը:

 Հավելենք, որ գործադիրը մարզերի սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար հոկտեմբերի 17-ին հատկացրել էր 403 միլիոն դրամ, հոկտեմբերի 24-ին՝ 1 միլիարդ 150 միլիոն դրամ, իսկ հոկտեմբերի 31-ին՝ 489 միլիոն դրամ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57