Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Նոր Գեղի համայնքում մեկնարկել է սոցիալական ծրագիր

12.12.2019

 Նոր Գեղի համայնքում մեկնարկել են Երկրաբանների փողոցի 3-րդ շենքի տանիքի վերանորոգման աշխատանքները:

 Շենքը համայնքապետարանի կողմից վերանորոգվելուց հետո շահագործվելու է սոցիալական ծրագրի շրջանակներում:

 Համայնքապետարանից տեղեկացնում են, որ երկար տարիներ կիսակառույց վիճակում գտնվող եռահարկ շենքի տանիքը վերանորոգվում է համայնքային միջոցներով, որից հետո համայնքապետարանը նախատեսում է ներդրումային կամ սոցիալական ծրագրերի միջոցով շենքում մինչև 20 բնակարան վերանորոգել և հատկացնել տնակներում ապրող, 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող սոցիալապես անապահով ընտանիքներին:

Ծրագիրը, ըստ համայնքի ղեկավարի, միտված է լինելու համայնքում սոցիալական խնդրի մեղմմանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18