Նորություններ
Լրահոս
«Ռուսաց լեզվի դեսպանները աշխարհում» միջազգային ծրագիրը Կոտայքի մարզում
11.12.2019
«Ռուսաց լեզվի դեսպանները աշխարհում» միջազգային ծրագրի կամավորները Կոտայքի մարզում են: Մարզպետարանում նրանց ընդունել է մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը:
Հանդիպման ընթացքում կամավորները մարզպետի տեղակալին ներկայացրել են ծրագրի նպատակներն ու գաղափարները:
Առնակ Ավետիսյանն էլ իր հերթին պատրաստակամություն է հայտնել լիազորությունների շրջանակում աջակցել ծրագրի իրականացմանը Կոտայքի մարզում:
«Ռուսաց լեզվի դեսպանները աշխարհում» միջազգային կամավորական ծրագիրն իրականացվում է 2015 թվականից սկսած ՌԴ Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի կողմից:
18-30 տարեկան երիտասարդներ, ուսանողներ, ասպիրանտներ տարբեր երկրներում մեկշաբաթյա ծրագրի շրջանակներում ինտերակտիվ դասընթացների միջոցով 4-7-րդ դասարանների արտասահմանցի աշակերտներին ծանոթացնում են ռուսաց լեզվին, մշակույթին, գրականությանը, արվեստին՝ նպաստելով ռուսական մշակույթի զարգացմանը:
Հայաստանում ծրագրի իրականացման համար այս տարի ընտրվել է Կոտայքի մարզը. այն կիրականացվի մարզկենտրոն Հրազդանի երկու՝ աշակերտների քանակով ամենամեծ՝ 11-րդ և 8-րդ դպրոցներում:
Ծրագիրը կավարտվի դեկտեմբերի 13-ին դպրոցներում կազմակերպված գալա համերգներով:
Նշենք, որ ծրագրի շրջանակներում մարզպետարանի կողմից կազմակերպվել է կամավորների այցը մարզի թանգարաններ, որն իր հերթին նպատակ ունի հյուրերին ծանոթացնելու հայկական արվեստին ու մշակույթին, միաժամանակ նպաստելով միջազգային բարեկամական կապերի ձևավորմանն ու ամրապնդմանը