Նորություններ
Լրահոս
Արամուս համայնքի մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են
10.12.2019
Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզի համայնքներում շարունակվում են իրականացվել կյանքի որակի վրա ուղղակիորեն ազդեցություն ունեցող մի շարք ծրագրեր:
Մարզի բոլոր համայնքները ամենակարճ ժամկետներում նախադպրոցական հաստատություններով ապահովելը մարզպետի և մարզպետարանի համար առաջնահերթություն է և պետք է արձանագրել, որ այս ուղղությամբ գործուն քայլեր են իրականացվում:
Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Կոտայքի մարզի Արամուս համայնքի մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են:
Այս համայնքը վերջին 40 տարիներին մանկապարտեզ չի ունեցել, և համայնքի երեխաները հաճախել են Աբովյանի կամ Կամարիսի մանկապարտեզներ:
Այժմ պետության աջակցությամբ Արամուսում հիմնովին կառուցվում է մանկապարտեզի նոր շենք՝ նախատեսված համայնքի, ինչպես նաև հարևան Կաթնաղբյուրի շուրջ 150 երեխաների համար:
Մանկապարտեզում կգործի 5-6 խումբ:
Շահած ծրագրի արժեքը 146.347.002 դրամ է: Աշխատանքները իրականացվում են պետություն-համայնք 50% /50% համաֆինանսավորմամբ: