Նորություններ
Լրահոս
«Գառնի պատմամշակութային արգելոց»-ում տեղադրվել են հուշարձանաբեկորների համար նախատեսված առաջին բազալտե պատվանդանները
09.12.2019
Դեկտեմբերի 7-ին «Գառնի պատմամշակութային արգելոց»-ում տեղադրվել են հուշարձանաբեկորների համար նախատեսված առաջին բազալտե պատվանդանները։
Նպատակը հետևյալն է. եղանակային փոփոխությամբ պայմանավորված՝ պահպանել հուշարձանաբեկորները ջերմախոնավային պայմանների փոփոխության արդյունքում տեղի ունեցող քայքայումից։ Այս երևույթը տարվա կտրվածքով նկատելի է գարնանը և աշնանը, իսկ օրվա կտրվածքով՝ առավոտյան, երբ հողի վրա դրված հուշարձանաբեկորների տակ առկա ջուրը սկսում է գոլորշիանալ՝ արդյունքում ձևավորելով ակտիվ խոնավ միջավայր։
«Կոտայքի մարզի հուշարձաններ» տեղեկատվական հարթակից տեղեկանում ենք, որ այս իրավիճակում արդյունավետ կանխարգելող միջոց է հնագիտական օբյեկտը հողի շերտից հնարավորինս հեռացնելը (բարձրացնելը), ինչն արվել է մասնագետների կողմից, որի արդյունքում ավելի քան 70 հուշարձանաբեկորների համար ապահովվել է երկարակեցություն։
Հետագայում նախատեսվում է դրանց թափանցիկ, կոշտ նյութով պատյանների տեղադրումը։