Նորություններ
Լրահոս
Սուբվենցիոն ծրագրով գազիֆիկացվել է Գետարգելի նոր թաղամասը
09.12.2019
Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզի համայնքներում իրականացվել և իրականացվում են ամենատարբեր աշխատանքներ՝ միտված համայնքների սոցիալական, տնտեսական զարգացմանը և կյանքի որակի փոփոխությանը:
Դրանց մի մասն արդեն ավարտվել են, որոշներն ընթացքի մեջ են:
Կոտայքի մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրով ավարտվել են Գետարգել համայնքի նոր թաղամասի գազիֆիկացման աշխատանքները:
Շահած ծրագրի արժեքն է 8.250.000 դրամ, որից 4.001.250 դրամը (48,5 %) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 4.248.750 դրամը (51,5 %)՝ համայնքի ներդրումը:
Ծրագրի իրականացումը ապահովում է նոր թաղամասի 19 տնային տնտեսությունների գազամատակարարումը: