Նորություններ
Լրահոս
Ակունք համայնքի քաղաքացիների սպասարկման գրասենյակի վերանորոգման և վերակառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են
06.12.2019
Ակունքի համայնքապետարանի վարչական շենքի առաջին հարկում մեկնարկած քաղաքացիների սպասարկման գրասենյակի վերանորոգման և վերակառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են:
Գրասենյակը հիմնվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության համաֆինանսավորմամբ:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ:
Քաղաքացիների սպասարկման գրասենյակի հիմնումը թույլ է տալիս «մեկ պատուհան» սկզբունքի համաձայն համայնքի բնակիչներին մատուցել բարձրորակ ծառայություններ, ինչպես նաև կրճատել մատուցվող ծառայությունների վրա ծախսվող ժամանակը: