Նորություններ
Լրահոս
Արզնիի Գետաշեն թաղամասում ավարտված են մուտքային և ելքային օղակաձև ճանապարհների ասֆալտաբետոնե ծածկի կառուցման աշխատանքները
05.12.2019
Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Կոտայքի մարզի Արզնի համայնքում նախատեսված էր իրականացնել Գետաշեն թաղամասի մուտքային և ելքային օղակաձև ճանապարհների ասֆալտաբետոնե ծածկի կառուցման աշխատանքներ:
Աշխատանքներն արդեն ավարտված են:
Շահած պայամագրի արժեքը 34.389.838 դրամ է, որից 15.475.428 դրամը (45 %) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 18.914.410 դրամը (55 %) համայնքի ներդրումը:
Արզնիի համայնքապետարանը տեղեկացնում է, որ պետության կողմից ֆինանսավորման գումարն արդեն փոխանցվել է Արզնիի համայնքապետարանի հաշվին։ Օրենսդրության պահանջներին համապատասխան պետության կողմից հատկացված գումարը մինչև սույն թվականի դեկտեմբերի 25-ը կփոխանցվի շինարարական աշխատանքներն իրականացրած ընկերությանը:
Արզնի համայնքի Գետաշեն թաղամասի մուտքային և ելքային օղակաձև ճանապարհների ասֆալտաբետոնե ծածկի կառուցման արդյունքում համայնքն ունեցավ ասֆալտապատված թաղամաս՝ ապահովելով բնակիչների հարմարավետ տեղաշարժը և տրանսպորտային միջոցների երթևեկությունը։