Նորություններ
Լրահոս
Թափուր հաստիքներ մարզային ենթակայության ուսումնական հաստատություններում
05.12.2019

Մարզային ենթակայության ուսումնական հաստատությունները շարունակում են հայտարարել թափուր հաստիքների մասին:
Դպրոցներում առաջացած թափուր հաստիքների վերաբերյալ հայտարարությունները պարբերաբար տեղադրվում են նաև Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքի համապատասխան բաժնում:
«Քասախի Ռ. Գևորգյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը հայտարարում է ֆիզկուլտուրայի, «Կաթնաղբյուրի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը՝ քիմիայի և կերպարվեստի, «Մայակովսկու Հ. Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը՝ ինֆորմատիկայի ուսուցչի թափուր տեղերի համար մրցույթներ:
Մրցույթների վերաբերյալ մանրամասներին առաջարկում ենք ծանոթանալ՝ մարզպետարանի պաշտոնական կայքի՝ http://kotayk.mtad.am/ համապատասխան բաժնի http://kotayk.mtad.am/files/announcements/7065.pdf, http://kotayk.mtad.am/files/announcements/7069.pdf
http://kotayk.mtad.am/files/announcements/7059.pdf հղումներով:
Հիշեցնենք, որ մարզային ենթակայության հաստատություններում առաջացած թափուր հաստիքների ցանկին կարող եք ծանոթանալ՝ անցնելով http://kotayk.mtad.am/vacancies/ հղմամբ: