Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզի համայնքային ենթակայության ՀՈԱԿ-ների շուրջ 3400 աշխատակցի նվազագույն աշխատավարձը կբարձրանա
04.12.2019

2020թ.-ի հունվարի 1-ից Կոտայքի մարզի համայնքային ենթակայության ՀՈԱԿ-ների շուրջ 3400 աշխատակցի նվազագույն աշխատավարձը կբարձրանա
ՀՀ կառավարության որոշմամբ 2020թ. հունվարի 1-ից 55 հազար դրամ կազմող նվազագույն աշխատավարձը կդառնա 68 հազար դրամ:
Ըստ այդմ, կբարձրանա նաև Կոտայքի մարզի համայնքային ենթակայության ՀՈԱԿ-ներում (մանկապարտեզներ, երաժշտական, մշակույթի ու արվեստի դպրոցներ, մարզադպրոցներ, շախմատի տներ) նվազագույն աշխատավարձ ստացող շուրջ 3400 հոգու աշխատավարձ:
Ներկայում ՀՀ կառավարությունը նախագիծ է պատրաստում, որով փոխհատուցելու է համայնքներին աշխատավարձերի բարձրացումով պայմանավորված տարբերությունը:
Հիշեցնենք, որ Ազգային Ժողովը նվազագույն ամսական աշխատավարձը ավելի քան 20 տոկոսով բարձրացնող օրինագիծն ընդունել է 19.11.2019 թ.՝ միաձայն: