Նորություններ
Լրահոս
Դեկտեմբեր ամսվա եղանակային կանխատեսումը՝ ըստ ԱԻՆ-ի
04.12.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է դեկտեմբեր ամսվա կլիմայական կանխատեսումները:
Այսպիսով, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է -4…-6 աստիճան, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից:
Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +5…+8 աստիճան, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև -20…-25 աստիճան:
Առանձին օրերին կդիտվի մառախուղ:
Ներկայումս Կոտայքի մարզում փակ ճանապարհներ չկան, այդուհանդերձ, վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։