Նորություններ
Լրահոս
Զոհված ազատամարտիկների, զոհված զինվորականների ընտանիքի անդամների, վիրավոր ազատամարտիկների և նրանց ընտանիքի անդամների համար կանցկացվի անվճար ակնաբուժական հետազոտություն
03.12.2019

Հայաստանի ամերիկյան համալսարանի Զուարթ Աւետիսեան Օնանեան առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի Կարօ Մեղրիկեան աչքի հիվանդությունների կանխարգելման կենտրոնը «Գոյամարտ» համազգային բարեգործական միավորման և ՀՀ Պաշտպանության Նախարարության աջակցությամբ իրականացնում է զոհված ազատամարտիկների, զոհված զինվորականների ընտանիքի անդամների, վիրավոր ազատամարտիկների և նրանց ընտանիքի անդամների անվճար ակնաբուժական հետազոտություն Երևանում և ՀՀ մարզերում:
Հետազոտության արդյունքում ըստ անհրաժեշտության Կարօ Մեղրիկեան կենտրոնը կտրամադրի օպտիկական ակնոց և դեղորայք:
Տեղեկացնում ենք, որ մարզի բոլոր բժշկական հաստատություններին հանձնարարվել է ծրագրի մասին իրազեկել սպասարկաման տարածքում ապրող զոհված ազատամարտիկների, զոհված զինվորականների ընտանիքների անդամներին, վիրավոր ազատամարտիկների և նրանց ընտանիքի անդամներին: Միաժամանակ տեղեկացնել, որ հետազոտման նպատակով ծրագիրն իրականացնող խմբին քաղաքացին պետք է ներկայացնի անձնագիր և սոցիալական կարգավիճակը հավաստող փաստաթուղթ:
Ծրագրային աշխատանքները մեր մարզում կիրականացվեն դեկտեմբերի 3-ին, 5-ին, 7-ին, 10-ին, 12-ին և 14-ին: Ակնաբուժական զննումները Կոտայքի մարզում կիրականացվեն Հրազդան քաղաքում` Հրազդանի ԲԿ-ում:
Հերթագրման համար պետք է զանգահարել 055 05 01 97 հեռախոսահամարով:
Կոտայքի մարզում ծրագիրը հավուր պատշաճի իրականացնելու նպատակով Կոտայքի մարզպետարանի ենթակայության «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենին իրազեկվել է աջակցել վերոնշյալ ակնաբուժական հետազոտությունների իրականացմանը` տրամադրելով համապատասխան տարածք: