Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը ներկա է գտնվել մարզի գեղանկարիչների ցուցահանդեսին

02.12.2019

 Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նոյեմբերի 30-ին ներկա է գտնվել Աբովյանի պետական քոլեջում մեկնարկած գեղանկարիչների ցուցահանդեսին, որին իրենց ստեղծագործություններով մասնակցում են մարզում բնակվող երիտասարդ, միջին և ավագ սերնդի գեղանկարիչներ:
Ցուցահանդեսին ներկա են եղել նաև մարզպետարանի տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ

 Մարզպետը գոհունակությամբ ընդգծել է, որ մարզի գեղանկարիչները հաջողությամբ մասնակցում են նաև հանրապետական ու միջազգային տարբեր ցուցահանդեսների` արժանանալով բարձր գնահատականների:

 «Մենք անվերապահորեն սատարել ենք և հետայսու ևս լայն աջակցություն ենք ցուցաբերելու սերունդների համակողմանի դաստիարակության և գեղագիտական բարձր ճաշակի ձևավորմանը միտված ամեն մի նախաձեռնության:

 Լիահույս եմ, որ այս ցուցահանդեսը ևս կծառայի իր բուն նպատակին ու էապես կնպաստի մարզի մշակութային կյանքի աշխուժացմանը և ստեղծագործական նոր մտահղացումների ազդակ կհանդիսանա ինչպես արդեն վաստակաշատ, այնպես էլ շնորհալի երիտասարդ գեղանկարիչների համար»,- իր խոսքում նշել է Կոտայքի մարզպետը:

 Հիշեցնենք, որ ցուցահանդեսը կազմակերպվել է մարզպետարանի մշակութային միջոցառումների տարեկան ծրագրի շրջանակներում:
Ցուցադրվում են մարզի 26 գեղանկարիչների շուրջ 63 ստեղծագործություններ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22