Նորություններ
Լրահոս
Տեղի կունենա մարզային ՀԿ-ների հետ հանդիպում-քննարկում
27.11.2019

Կոտայքի մարզպետարանը մարզում ակտիվ գործունեություն ծավալող հասարակական կազմակերպություններին հրավիրում է մասնակցելու ՀՀ Կոտայքի մարզպետարանի և մարզում գործող այլ ՀԿ-ների հետ հանդիպում-քննարկմանը, որի նպատակն է մարզպետարանի հետ համատեղ ստեղծել հարթակ՝ առաջ քաշելով մարզի սոցիալ-հասարակական կյանքին առնչվող խնդիրները, հանդես գալ առաջարկներով՝ ուղղված մարզի զարգացմանն ու համայնքային կյանքի առաջխաղացմանը:
Հանդիպմանը մասնակցել ցանկացող բոլոր հետաքրքրված ՀԿ-ների ներկայացուցիչներին մինչև ս.թ դեկտեմբերի 7-ը առաջարկում ենք cooperation.kotayk@gmail.com էլ հասցեին ուղարկել ձեր հասարակական կազմակերպության գործունեության հակիրճ նկարագրությունն ու պատասխանատու անձի կոնտակտները:
Ներկայացված հայտերի դիտարկումից հետո համապատասխան հասարակական կազմակերպությունները կհրավիրվեն հանդիպման: