Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Բյուրեղավանում գործելու է քաղաքացիների սպասարկման գրասենյակ

26.11.2019

Բյուրեղավանի համայնքապետարանի առաջին հարկում բացվելու է քաղաքացիների սպասարկման գրասենյակ:

Այս պահին իրականացվում են գրքասենյակի հիմնանորոգման աշխատանքները, ինչը հետագայում ծառայելու է բնակչությանը:

Քաղաքացիների սպասարկման գրասենյակը հիմնվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության համաֆինանսավորմամբ:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ։

Քաղաքացիների սպասարկման գրասենյակի հիմնումը թույլ է տալու «մեկ պատուհան» սկզբունքի համաձայն քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, ինչպես նաև կրճատել մատուցվող ծառայությունների վրա ծախսվող ժամանակը։

Այս մասին տեղեկանում ենք Բյուրեղավանի համայնքապետարանի տեղեկատվական հարթակից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57