Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Ավտոմեքենաների հնամաշ թափքերը որպես մետաղի ջարդոն հանձնելու հետ կապված կարևոր տեղեկատվություն

25.11.2019

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում ներկայացնում է այն հասցեները, որտեղ մեր համաքաղաքացիները կարող են դիմել ավտոմեքենաների հնամաշ թափքերը (կմախքները) որպես մետաղի ջարդոն հանձնելու համար:

 Կոտայքի մարզում կարող են դիմել Չարենցավան համայնքի Երևանյան 2 հասցեով. հեռախոս 098-89-92-73:

 Ստորև ներկայացնում ենք բոլոր հասցեները.
1. Երևան
- Այվազովսկու 4/2
- Արտաշատյան խճուղի 5/1
Հեռախոս՝ 091-41-59-36
2. Գյումրի
- Գյումրու կայարանամերձ տարածք, հեռ. 077-41-99-51
- Շարա Տալյան 7/2, հեռախոս 093-85-89-99
3. Վանաձոր
Հյուսիսային փ. 14, հեռախոս 093-41-81-16
4. Մասիս
Սայաթ Նովա 15, հեռախոս 093-24-03-32
5.Չարենցավան
Երևանյան 2, հեռախոս 098-89-92-73

 Վարչապետը միաժամանակ տեղեկացնում է, որ բոլոր նշված հասցեներում մեքենաների չկտրտված կմախքները գնվում են 1 տոննան 10-12 հազար դրամով: Գնումը կատարում է «Մետեքսիմ» ՍՊԸ-ն:

«Բոլոր այն դեպքերում, երբ մի տեղում կուտակված կլինեն ոչ պակաս քան 12 ավտոմեքենայի կմախք, ընդունող կազմակերպության տեխնիկան կմոտանա տվյալ տարածքին եւ կիրականացնի ավտոմեքենաների կմախքների տեղափոխումը: Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ վերը նշված հեռախոսահամարներով: Եթե զբաղված լինի, ավելի ուշ զանգեք: Դա նշանակում է շատերն են զանգում»,-նշված է ՀՀ վարչապետի տարածած հաղորդագրության մեջ;

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18