Նորություններ
Լրահոս
Չարենցավանի մարզադպրոցը համալրվել է նոր մարզագույքով
25.11.2019
Չարենցավանի «Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ը ստացել է ԿԳՄՍ նախարարության կողմից հատկացված մարզագույքի մի մասը։
Ամբողջովին նորակառույց մարզադպրոցի շինարարությունն ավարտվել է անցյալ տարի, ֆինանսավորել է ՀՀ Կառավարությունը՝ 1 մլրդ 100 մլն դրամի չափով:
Մարզադպրոցն ունի երեք ընդարձակ մարզադահլիճներ, օդափոխիչ համակարգ և լուսավորություն: Գույքի և կահավորման հարցը լուծելու նպատակով շուրջ 30 մլն դրամի հայտ էր ներկայացվել Կառավարություն:
Հիշեցնենք, որ կառավարությունը հանրակրթական դպրոցների և մարզադպրոցների համար մարզագույք ձեռք բերելու նպատակով հատկացրել է 523 միլիոն դրամ։