Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Բյուրեղավանի համայնքապետարանը հրավիրում է բաց լսումների

22.11.2019

Բյուրեղավանի համայնքապետարանը բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է մասնակցելու Բյուրեղավան համայնքի բոլոր բնակավայրերում 2019 թվականի նոյեմբերի 11-ից մինչև 26-ը ներառյալ կազմակերպվող Բյուրեղավան համայնքի ավագանու «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում տեղական տուրքերի 2020 թվականի տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին», «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում տեղական վճարների 2020 թվականի տեսակները, դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին», «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների 2020 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին», «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի վարչական տարածքում աղբահանության վճարի 2020 թվականի դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին» նորմատիվ որոշումների նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումներին:

Լսումները (քննարկումները) անցկացվելու են՝

1) 2019 թվականի նոյեմբերի 25-ին, ժամը 12:00-ին Բյուրեղավան բնակավայրում` Մշակույթի տան շենքում.
հասցեն՝ քաղաք Բյուրեղավան, Զորավար Անդրանիկի փողոց,
2)2019 թվականի նոյեմբերի 26-ին, ժամը 12:00-ին Նուռնուս բնակավայրում` վարչական ղեկավարի նստավայրում. հասցեն՝ գյուղ Նուռնուս, գլխավոր փողոց թիվ 15 վարչական շենք,
3)2019 թվականի նոյեմբերի 26-ին, ժամը 14:00-ին Ջրաբեր բնակավայրում` վարչական ղեկավարի նստավայրում.
հասցեն՝ գյուղ Ջրաբեր, 1-ին փողոց թիվ 13 վարչական շենք:
Շահագրգիռ անձինք Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայքում (http://byureghavan-kotayk.am/) հրապարկված նախագծերի վերաբերյալ կարող են մինչև 2020 թվականի նոյեմբերի 26-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնել կայքում կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (byureghavan.kotayq@mta.gov.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացնել Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմ։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել (0222) 65203 հեռախոսահամարով։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-15 17:41:31