Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մարզային ենթակայության 90 դպրոցներից 48-ում միայն 2019 թվականի ընթացքում իրականացվել են 116 մլն դրամի վերանորոգման աշխատանքներ

21.11.2019

 Կոտայքի մարզային ենթակայության 90 դպրոցներից 48-ում միայն 2019 թվականի ընթացքում իրականացվել են 116 մլն դրամի վերանորոգման, վերազինման և ներքին հարդարման աշխատանքներ:

 Աշխատանքներն իրականացվել են բացառապես դպրոցների բյուջեների սեփական խնայողությունների հաշվին, բացառությամբ մի քանի համայնքների դպրոցների, որոնց վերանորոգման աշխատանքներին օժանդակել են նաև համայնքապետարանները (համայնքների կողմից շուրջ 3.800.000 դրամ է հատկացվել, 112. 200. 000 դրամի աշխատանքներ իրականացվել են դպրոցների ֆինանսական միջոցներով):

Ներկայացնում ենք մարզային ենթակայության որոշ դպրոցներում իրականացված աշխատանքների վերաբերյալ մանրամասներ, մյուս դպրոցներին կանդրադառնանք հաջորդիվ:

Եվ այսպես

• Քասախի Ռ.Գևորգյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց -ընթացիկ նորոգում և պահպանում՝ 1.075.270 դրամ
• Նոր Հաճնի թիվ 1 հիմնական դպրոց – ցանկապատի կառուցում՝ 3.017.696 դրամ
• Մայակովսկու Հ. Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոց – առաջին հարկի երկու սանհանգույցների վերանորոգում՝ 1.790.000 դրամ
• Ջրվեժի միջնակարգ դպրոց –առաձնաշենքերը միացնող միջանցքի տանիքի նորոգում՝ 1.323.394 դրամ
• Չարենցավանի թիվ 6 հիմնական դպրոց – թեքահարթակների կառուցում, հարմարեցված սանհանգույցի վերանորոգում՝ 4.295.000 դրամ
• Լեռնանիստի միջնակարգ դպրոց – խաղամարզային ապրանքներ՝ 4.948.000 դրամ
• Չարենցավանի Ս.Ավանյանի անվան թիվ 4 հիմնական դպրոց – ջեռուցման մեծ կաթսայի հետագա շահագործման աշխատանքներ՝ 2.762.000 դրամ
• Գետարգելի հիմնական դպրոց – շենքի ընթացիկ նորոգման աշխատանքներ՝ 2.663.130 դրամ
• Աբովյանի թիվ 8 հիմնական դպրոց – մետաղապլաստե սպիտակ պատուհաններ՝ 1.500.000 դրամ
• Աբովյանի Վ.Համբարձումյանի անվան թիվ 10 հիմնական դպրոց – խոհանոցի և սանհանգույցի վերանորոգման աշխատանքներ՝ 6.310.800 դրամ, շվաքարանի քանդման և նոր շվաքարանի կառուցման աշխատանքներ՝ 3.088.000 դրամ
• Փյունիկի միջնակարգ դպրոց - մարզական գույք՝ 2.550.000 դրամ
• Հրազդանի Վ.Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոց – սանհանգույցների վերանորոգում՝ 5.063.800 դրամ
• Նոր Արտամետի միջնակարգ դպրոց – ջեռուցման աշխատանքներ՝ 2.324.534 դրամ
• Նոր Երզնկայի միջնակարգ դպրոց – սանհանգույցների վերանորոգում, մարզադահլիճների պատուհանների փոխարինում՝ 2.495.800 դրամ
• Բյուրեղավանի հիմնական դպրոց - ճաշարանի պահեստային մասի վերանորոգում՝ 1.247.000 դրամ, մետաղապլաստե պատուհանների ձեռքբերում՝ 5.387.400 դրամ, մետաղապլաստե դռների ձեռք բերում՝ 3.124.300 դրամ, ցանկապատի կապիտալ վերանորոգում՝ 6.720.000 դրամ
• Գառնիի թիվ 1 հիմնական դպրոց – պատուհանների փոխարինում՝ 3.156.000 դրամ
• Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոց - ցանկապատի վերանորոգում/ վերականգնում՝ 6.696.000 դրամ
• Զորավանի միջնակարգ դպրոց – ճաշարանի հիմնանորոգում, դպրոցի միջանցքների, սանհանգույցների, դասասենյակների ընթացիկ նորոգում՝ 1.368.400 դրամ
• Աբովյանի Ն. Վանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոց –հակահրդեհային անվտանգության ազդանշանային համակարգի, հակահրդեհային ջրամատակարարման ծորակների, թվով 8 հակահրդեհային վահանակների ու կրակմարիչների տեղադրման աշխատանքներ՝ 3.701.340 դրամ
• Արագյուղի «Տիգրանակերտ կրթարան» միջնակարգ դպրոց – մասնակի ջեռուցման ցանցի անցկացման աշխատանքներ – 5.098.000 դրամ
• Քաղսիի միջնակարգ դպրոց – սանհանգույցների և դասասենյակների վերանորոգում՝ 8.137.000 դրամ
• Մեղրաձորի միջնակարգ դպրոց – ճաշարանի և սանհանգույցների վերանորոգում՝ 1.442.700 դրամ
• Ֆանտանի միջնակարգ դպրոց – մարզադահլիճի վերանորոգում՝ 1.500.000 դրամ
• Կապուտանի միջնակարգ դպրոց – ճաշարանի վերակառուցում և հիմնանորոգում՝ 2.999.615 դրամ:

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22