Նորություններ
Լրահոս
Անտառային թափուկի ձեռքբերման գործընթացը շարունակվում է
20.11.2019
Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունը տեղեկացնում է, որ կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 27-ի N 1535-Ն որոշմամբ (ՀՀ անտառամերձ բնակավայրերում բնակվող ընտանիքների կողմից ոչ արտադրական (ոչ արդյունագործական) նպատակներով օգտագործվող թափուկ վառելափայտի մթերման համար բնօգտագործման վճարի գծով արտոնություն սահմանելու մասին)` 2011 թվականին Գյուղատնտեսության, Բնապահպանության և Տարածքային կառավարման և զարգացման նախարարների համատեղ հրամանով սահմանված ցանկի համաձայն մինչ օրս մարզի անտառամերձ համայնքների շուրջ 875 ընտանիքներ ձեռք են բերել անտառային թափուկ՝ ընդհանուր 4475 խորանարդ մետր քանակությամբ:
Հիշեցնենք, որ «Հայ Անտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի մասնաճյուղի կողմից անտառամերձ համայնքների յուրաքանչյուր տնտեսության անվճար հիմունքներով մինչև 8 խ/մ քանակությամբ անտառային թափուկի ձեռքբերման թույլտվություն էր տրվել:
Այս պահին թափուկի ձեռքբերման գործընթացը շարունակվում է:
Գյուղվարչությունը միաժամանակ տեղեկացնում է, որ «Հայ Անտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի մասնաճյուղի կազմում գտնվող անտառաշերտում ներկայում իրականացվում են նաև կոճղաշվային հատման աշխատանքներ, որից առաջացած փայտանյութը նույնպես անվճար հիմունքներով կտրամադրի անտառամերձ համայնքների կարիքավոր ընտանիքներին:
Աշխատանքները գտնվում են Կոտայքի մարզպետարանի ամենօրյա ուշադրության կենտրոնում: