Նորություններ
Լրահոս
Դպրոցականների սպարտակիադայի հրաձգության մրցումների արդյունքներով Կոտայքի մարզի թիմը գրավել է երկրորդ տեղը
15.11.2019
Նոյեմբերի 14-ին Երևանի պետական համալսարանի հրաձգարանում ավարտվել են Հայաստանի մարզերի, Երևանի և Արցախի Հանրապետության 8-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա մարզական միջոցառման ծրագրով անցկացվող հրաձգության մրցումները:
Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի Պետրոս Ղևոնդյանի և Քասախ համայնքի N1 միջնակարգ դպրոցների աշակերտներով համալրված մարզի հրաձգության հավաքական թիմը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անցկացրած մրցաշարում թիմային հաշվարկով գրավել է երկրորդ տեղը՝ զիջելով միայն Արցախին: Թիմը կազմված էր 10 մարզիկներից ( 5 տղա, 5 աղջիկ): Առանձին տղաների հաշվարկով մարզը գրավել է առաջին տեղը, աղջիկների հաշվարկով ՝ 2-րդ: Աղջիկների պայքարում երկրորդ մրցանակակիրը Անահիտ Ղրմաջյանն է (Կոտայք):
Մրցանակակիր աշակերտները և թիմերը ստացել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության գավաթներ, մեդալներ և հավաստագրեր:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության անցկացրած սպարտակիադա մարզական միջոցառման նպատակներն են հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանցիների շրջանում առողջ ապրելակերպի սերմանումը, ֆիզիկական պատրաստվածության բարելավումը, մարզական-մասսայական միջոցառումներին բարձր դասարանների աշակերտների ներգրավումը: