Նորություններ
Լրահոս
Միջազգային «Eventiada» PR մրցանակաբաշխության արդյունքներով Գառնի և Գեղարդ համայնքներում անցկացվող Վարդավառ փառատոնը հաղթողների շարքում է
15.11.2019
Մոսկվայում տեղի է ունեցել «Eventiada» PR միջազգային մրցանակաբաշխությունը. Կոտայքի մարզի Գառնի և Գեղարդ համայնքներում անցկացվող Վարդավառ փառատոնը հաղթողների շարքում է
Հեղինակավոր «Eventiada IPRA GWA» հաղորդակցության միջազգային մրցանակաբաշխությունն իրականացվում է իններորդ անգամ, որին մասնակցում էին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Հունգարիայի, Բելառուսի, Ուկրաինայի, Լեհաստանի, Ռումինիայի, Լիտվայի, Ղազախստանի, Բուլղարիայի, Տաջիկստանի, Սերբիայի, Խորվաթիայի, Էստոնիայի տարբեր ոլորտների կառույցներ՝ ներկայացնելով իրենց կողմից իրականացված լավագույն ծրագրերը:
«Eventiada IPRA Golden World Awards»-ը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների ամենամեծ միջազգային մրցանակաբաշխությունն է հաղորդակցության ոլորտում։
Այս տարի ևս Հայաստանից ներկայացվել են մի շարք ծրագրեր, սակայն «Երիտասարդություն» բլոկի տարվա իրադարձություն անվանակարգում հաղթող է ճանաչվել Կոտայքի մարզի Գառնի և Գեղարդ համայնքներում անցկացվող «Վարդավառ» միջազգային փառատոնը, որը Երիտասարդական ակումբների դաշնության ավանդական ծրագրերից է:
Այն ազգային ավանդույթներն ու մշակույթը պահպանելու և փոխանցելու յուրահատուկ հարթակ է, յուրաքանչյուր տարի տեղի է ունենում Վարդավառի օրը՝ Գառնիում և Գեղարդում:
Այս փառատոնի հիմնական գործընկերն է ՀՀ Կոտայքի մարզպետարանը: