Նորություններ
Լրահոս
ՏՀԶՎԿ մշտադիտարկման արդյունքները հայտնի են. մարզում առաջատարը Բյուրեղավանն է
15.11.2019
Նոյեմբերի 14-ին «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակում Կոտայք ինֆոտանը տեղի է ունեցել «Կոտայքի մարզի համայնքապետարանների պաշտոնական կայքերի մշտադիտարկման արդյունքերը և կայքերում առկա էլեկտրոնային մասնակցության գործիքները և դրանց կիրառման առանձնահատկությունները» խորագրով սեմինար քննարկում:
«Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» ՏՀԶՎԿ հասարակական կազմակերպության նախագահ Գրիշա Խաչատրյանը ներկայացրել է Կոտայքի մարզի համայնքապետարանների պաշտոնական համացանցային կայքերի մշտադիտարկման արդյունքները: Բարձր ցուցանիշներով առաջատարը Կոտայքի մարզում Բյուրեղավան համայնքն է:
Ներկաների հետ քննարկվել են նաև առկա բացթողումները, ինչպես նաև ներկայացվել կայքի էլեկտրոնային մասնակցության գործիքների կիրառման առանձնահատկությունները, որոնք կարող են գործածվել ծառայություններից օգտվելու, դիմումներ, հարցումներ, բողոքներ, խնդիրներ ներկայացնելու, հանրային քննարկումներին և որոշումների կայացմանը մասնակից դառնալու նպատակով: