Նորություններ
Լրահոս
Առինջ համայնքում ավարտվել են ներհամայնքային ճանապարհների բարեկարգման աշխատանքները
14.11.2019
Առինջի համայնքապետարանը տեղեկացնում է, որ համայնքի 3-րդ փողոցի 1-ին փակուղու ճանապարհի ասֆալտապատմամբ ավարտվել են Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող համայնքի փողոցների ասֆալտապատման աշխատանքները:
Համայնքապետարանը միաժամանակ հավելում է, որ սուբվենցիոն ծրագրով կնքված պայմանագրով նախատեսված գումարի՝ օրենքով թույլատրելի մինչև 10 % գերազանցման գումարով, լրացուցիչ համաձայնագրով և արդեն համայնքի բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է նաև Մաշտոցի 1-ին նրբանցքի 1-ին փակուղու ճանապարհը:
Հիշեցնենք, որ պետական բյուջեի աջակցությամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում Առինջ համայնքում բարեկարգվել են ներհամայնքային ճանապարհներ՝ 158.892.995 դրամ պայմանագրային արժեքով. 71.501.847 դրամը (45%) պետական բյուջեի հատկացման չափն է: