Նորություններ
Լրահոս
Մարզի 27 համայնքների և բնակավայրերի տրամադրվել է մկնասպան թունաքիմիկատ
13.11.2019

«Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից ընթացիկ տարվա աշնանը մարզում կատարված մշտադիտարկման արդյունքներով առավել վարակված 6300 հա տարածքի վրա մկնանման կրծողների դեմ քիմիական պայքար իրականացնելու նպատակով անհատույց տրամադրվել է շուրջ 504 լիտր «բրոմադիալոն» տեսակի մկնասպան թունաքիմիկատ:
Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը հայտնում է, որ այս պահին ընթանում են մարզի 27 համայնքներին և բնակավայրերին մկնասպան թունաքիմիկատների տրամադրման աշխատանքներ՝ քիմիական պայքարի միջոցառումներ իրականացնելու նպատակով:
Հատկացումները կատարվում են Էկոնոմիկայի նախարարության և Կոտայքի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների մասնագետների կողմից:
Միաժամանակ տրամադրվում են նաև խորհրդատվական թերթիկներ՝ թունանյութի պատրաստման և կիրառման վերաբերյալ:
Մարզպետարանի գյուղվարչության պետը ևս մեկ անգամ առաջարկում է համայնքների ղեկավարներին քիմիական պայքարի աշխատանքներն իրականացնելիս առաջնորդվել խորհրդատվական թերթիկում առկա տեղեկատվությամբ՝ պահպանելով անվտանգության կանոնները: