Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Եղվարդում բացվել է քաղաքացիների սպասարկման գրասենյակ

12.11.2019

Կոտայքի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանն այսօր Եղվարդ համայնքում մասնակցել է քաղաքացիների սպասարկման գրասենյակի բացման հանդիսավոր արարողությանը։

Բացմանը ներկա են եղել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, նորին գերազանցություն, դոկտոր Միխայել Բանցհաֆը, ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան, նորին գերազանցություն Ստեֆանո Լազզարոտտոն,Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության՝ Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու Կարին Յար Դե Գերերոն, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության Հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփան, ընկերության ներկայացուցիչներ, Եղվարդ համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանը, վարչական շրջանների ղեկավարներ, ավագանու անդամներ, հյուրեր:

Գրասենյակը հիմնվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության համաֆինանսավորմամբ:

Ծրագիրն իրականացվում Է ՀՀ ՏԿԵՆ հետ համագործակցությամբ:
Քաղաքացիների սպասարկման գրասենյակը գործելու է համայնքապետարանի վարչական շենքի առաջին հարկում: 

Գրասենյակի հիմնումը թույլ կտա «մեկ պատուհան» սկզբունքի համաձայն քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկությունը, դյուրացնել համայնքապետարանում իրականացվող վարչական գործընթացները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:16:54