Նորություններ
Լրահոս
Վերանորոգվում է Ակունք համայնքի Հատիս բնակավայրի վարչական շենքը
06.11.2019
Մարզի համայնքներում շարունակվում են լայն թափով իրականացվել սուբվենցիայի շրջանակներում հաստատված ամենատարբեր ծրագրեր:
Հաստատված ևս մեկ սուբվենցիոն ծրագրով վերանորոգվում է Ակունք համայնքի Հատիս բնակավայրի վարչական շենքը:
Ծրագրի ընդհանուր արժեքը 6 489 000 դրամ է, որից 2.920. 050 դրամը (45%) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 3 568 950 դրամը (55% )՝ համայնքի բյուջեի:
Նշենք, որ վարչական շենքում են տեղակայված նաև գյուղի ամբուլատորիան ու գրադարանը: