Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

2020 թվականին պետական բյուջեի միջոցներով նորոգվելու է Նոր Գեղիի պետական գյուղատնտեսական քոլեջը

06.11.2019

 Ինչպես տեղեկացնում է ԿԳՄՍ պաշտոնական կայքը, 2020 թվականի պետական բյուջեից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը տրված հատկացումներով հիմնովին կնորոգվի և կվերակառուցվի 8 նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություն:
Ցանկում ընդգրկված է նաև Նոր Գեղիի՝ ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջը:

 Նոր Գեղիի համայնքապետարանից տեղեկացանք, որ ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջը պետական բյուջեով նախատեսված հատկացումներով հիմնովին կնորոգվի: Աշխատանքները կմեկնարկեն հաջորդ տարվա մարտ ամսից:

Նյութն ավելի մանրամասն՝ ԿԳՄՍ պաշտոնական կայէջում՝ http://edu.am/index.php/am/news/view/7848:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:16:54