Նորություններ
Լրահոս
Աբովյանի Վ. Համբարձումյանի անվան թիվ 10 հիմնական դպրոցի տարրական դասարանների աշակերտները ևս կօգտվեն տաք սննդից
04.11.2019
Կոտայքի մարզի «Աբովյանի Վ. Համբարձումյանի անվան թիվ 10 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը ևս միացավ ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային ծրագրի շրջանակներում իրականացվող «Դպրոցական տաք սնունդ» ծրագրին, որի արդյունքում տարրական դասարանների աշակերտները ստանում են անվճար տաք սնունդ:
Դպրոցի բյուջեի խնայված միջոցներով ճաշարանի խոհանոցային հատվածն ամբողջությամբ վերանորոգվել է:
Օգոստոսին մեկնարկած շինարարական աշխատանքներն ավարտվել են օրերս և այսօրվանից դպրոցի 1-4 դասարանների շուրջ 948 աշակերտներ հնարավորություն են ստացել օգտվելու մեկանգամյա տաք սննդից:
ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային կազմակերպության և դպրոցի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում խոհանոցը պետք է վերազինվի ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային կազմակերպության կողմից, սակայն դպրոցի տնօրինությունն ու Կառավարման խորհուրդը որոշել են միանալ ծրագրին՝ մինչ ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային կազմակերպության պարտավորությունների ստանձնումը:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային ծրագրի շրջանակներում մարզի 86 դպրոցներում իրականացվում է «Դպրոցական տաք սնունդ» ծրագիրը: