Նորություններ
Լրահոս
Տեղի է ունեցել Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված մարզային մրցույթ-փառատոն
01.11.2019
Հոկտեմբերի 30-ին Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում տեղի է ունեցել Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված հայ ժողովրդական և դասական երգի՝ Կոտայքի մարզային մրցույթ-փառատոնի ամփոփիչ փուլը:
Փառատոնը կազմակերպվել է մարզպետարանի մշակութային միջոցառումների տարեկան ծրագրի շրջանակներում:
Մոտ երեք տասնյակ երգիչներ եզրափակիչ ստուգատեսում հանդես են եկել երկու` ժողովրդական և հոգևոր-դասական երգ անվանակարգերում:
Գնահատող հանձնախմբի կազմում ընդգրկված էին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի անվանի մասնագետներ.
• Արզաս Ոսկանյան - Ժողովրդական նվագարանների և ժողովրդական երգեցողության ամբիոնի վարիչ, Պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
• Նունե Աթանասյան- Հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնի վարիչ, արվեստագիտության թեկնածու
• Ջուլիետա Նազարյան- դոցենտ, Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի վոկալ բաժնի վարիչ
• Օլգա Զաքարյան- Երգեցողության բաժնի պրոֆեսոր:
Ժողովրդական երգ անվանակարգում հաղթող է ճանաչվել և Կոտայքի մարզպետի կողմից սահմանված դիպլոմի ու Առաջին կարգի մրցանակի արժանացել Ռուզաննա Մանուչարյանը / Աբովյան/, իսկ Հոգևոր- դասական երգ անվանակարգում` Սաթենիկ Հայրապետյանը /Արամուս/: