Նորություններ
Լրահոս
Ջրվեժի Ձորաղբյուր բնակավայրում մեկնարկել են ջրագծերի կառուցման աշխատանքները
01.11.2019
Ջրվեժի համայնքապետարանը տեղեկացնում է, որ Ձորաղբյուր բնակավայրում համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված սուբվենցիայի շրջանակներում մեկնարկել են խմելու ջրի ջրագծի կառուցման աշխատանքները։
Նախատեսվում է կառուցել 3418 մետր երկարությամբ ջրագիծ։
Շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 47.988.720 ՀՀ դրամ, որից 55%-ը պետական ֆինանսավորման չափն է, իսկ 45%-ը՝ համայնքի ներդրումը:
Ծրագրի իրականացման արդյունքում բնակավայրում զգալի չափով կբարելավվի խմելու ջրի խնդիրը։