Նորություններ
Լրահոս
Սուբվենցիոն ծրագրերը հավուր պատշաճի իրականացնելու և ավարտելու նպատակով մարզպետարանում խորհրդակցություն է անցկացվել
31.10.2019
Մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել կառավարության սուբվենցիոն ծրագրերով մարզի համայնքներում աշխատանքներ իրականացնող շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների, կառուցապատողների, տեխնիկական վերահսկողների, համայնքների ղեկավարների մասնակցությամբ՝ աշխատանքների բնույթի, ծավալների, որակի, ինչպես նաև ժամանակացույցերի հետ կապված խնդիրները խորքային քննարկելու նպատակով:
Արձանագրելով այս տարի կառավարության և համայնքների համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի աննախադեպ ծավալները նախորդ տարիների համեմատությամբ և ընդգծելով առաջիկա տարիներին դրանք կրկնապատկելու հեռանկարները՝ Առնակ Ավետիսյանն, այնուամենայնիվ, կարևորել է նաև ծավալներին զուգահեռ կատարված աշխատանքների որակների ապահովման և պայմանագրերով սահմանված ժամանակացույցերի պահպանման խիստ անհրաժեշտոթյունը ՝այս կոնտեքստում մարզի որևէ համայնքում բացառելով անորակ և ուշացած աշխատանքների ընդունումը.
«Անորակ աշխատանքների դեպքում ոչ մի փոխզիջման չենք գնալու: Ուզում եմ հստակ լինի բոլորիս համար, որ այս աշխատանքների իրականացման ընթացքում պետք է առաջնային գործենք պետական շահի տեսանկյունից՝ բացառելով անբարեխիղճ վերաբերմունք թե՛ նախագծողների, թե՛ կառուցապատողների և շինարարների կողմից»,-ասել է Առնակ Ավետիսյանը:
Խորհրդակցության ընթացքում մատնանշվել են նաև այլ խնդիրենր, ծավալվել է քննարկում:
Փախմարզպետը հույս է հայտնել, որ կարվի հնարավորը մարզի բոլոր համայնքներում սուբվենցիոն ծրագրերը հավուր պատշաճի իրականացնելու և ավարտելու նպատակով: