Նորություններ
Լրահոս
Տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
31.10.2019
Կոտայքի մարզպետարանում և մարզպետարանի Աբովյանի ներկայացուցչությունում այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը:
Տարաբնույթ հարցերով դիմած շուրջ 25 քաղաքացիների մարզպետարանի Աբովյանի ներկայացուցչությունում ընդունել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, իսկ մարզպետարանում՝ մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, ըստ ոլորտային հարցերի՝ նաև Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Անի Չիլինգարյանը:
Քաղաքացիները դիմել էին տարբեր հարցերով՝ սոցիալական, զբաղվածության, ֆինանսական, հողաշինական: Կային նաև բիզնես ծրագրեր ներկայացրած քաղաքացիներ:
Քաղաքացիների կողմից բարձրաձայնված որոշ հարցերի տեղում տրվել են պարզաբանումներ և պատասխաններ: