Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետն ընդունել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» կազմակերպության միջազգային և հայաստանյան պատվիրակությունների ներկայացուցիչներին

30.10.2019

 Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մարզպետարանում այսօր ընդունել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր»  կազմակերպության Ֆրանսիայի պատվիրակությանը, Ֆրանսիայի անդամ ընկերակցության նախագահ Դանիել Բարրոյին, գործադիր տնօրեն Իզաբել Մորեին, միջազգային ծրագրերի տնօրեն Մատիո դը Բենազեին, ինչպես նաև «ՍՕՍ Մանկական Գյուղեր» միջազգային գրասենյակի տարածաշրջանային ղեկավարներ Զդենո Սեդլարին և Էյա Յանչուրիին, «ՍՕՍ Մանկական Գյուղեր» Հայաստանի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանին, ազգային գրասենյակների շահերի պաշտպանության ազգային խորհրդատու Անահիտ Մելքումյանին, ծրագրերի զարգացման տնօրեն Դավիթ Ավանեսյանին և «ՍՕՍ Մանկական Գյուղեր» Կոտայքի մասնաճյուղի տնօրեն Ռուբիկ Փաշինյանին:

 Հանդիպման նպատակը մարզպետարանի և կազմակերպության միջև համագործակցությունն ամրապնդելն ու հետագա ծրագրերը քննարկելն էր:

Հյուրերը մարզպետին են ներկայացրել կազմակերպության ծրագրերը՝ ընդգծելով պետության աջակցությունն այդ ծրագրերը կյանքի կոչելու համար:

 Մարզպետը պատրաստակամություն է հայտնել թե՛ տարածքային կառավարման և թե՛ տեղական ինքնակառավարման մակարդակներում օրենքի և իր լիազորությունների շրջանակում աջակցել կազմակերպության առաքելությունից բխող ծրագրերի իրագործմանը Կոտայքի մարզում.

 «Շատ կարևոր է ընդգծել, որ այսօր Հայաստանում կառավարման նոր մշակույթ է տիրում, այնպիսին, որ այլևս մենք ենք հարմարվելու ձեր առաքելությունից բխող նորմերին, պարզապես ձեր գործունեությունը ավելի լավը դարձնելու նպատակով պետք է ազդակներ ստանանք հենց ձեր գրասենյակներից: Մեր լիազորությունների շրջանակներում պատրաստ ենք ցանկացած քննարկման, մանավանդ, որ «ՍՕՍ Մանկական Գյուղերից» մեկը հենց մեր մարզում է գտնվում»,-դիմելով ներկաներին՝ նշել է մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:13:16