Նորություններ
Լրահոս
Նոր Երզնկա համայնքում ստուգվել է սուբվենցիայով իրականացված աշխատանքների որակը
29.10.2019
Կոտայքի մարզի համայնքներում այս օրերին շարունակվում են ստուգվել պետական սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքների որակը շահագործման ընդունող հանձնաժողովի կողմից:
Օրերս Նոր Երզնկայի համայնքապետարանում ևս տեղի է ունեցել աշխատանքային քննարկում այստեղ սուբվենցիայի շրջանակներում իրականացված և արդեն ավարտված ասֆալտապատման ու գազիֆիկացման աշխատանքների որակի հետ կապված:
Հանձնաժողովը, որի կազմում էին մարզպետարանի քաղաքաշինության վարչության, քաղաքաշինության տեսչության ներկայացուցիչները, տեխնիկական և հեղինակային հսկիչները, համայնքի ղեկավարը,շրջայց են կատարել աշխատանքներն ավարտված օբյեկտներ, որին հաջորդել են քննարկումները շինարարական ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ:
Քննարկման ընթացքում մատնանշվել են մի շարք թերություններ և շինարարներին առաջարկվել է շտկել ժամանակացույցին համապատասխան:
Հիշեցնենք, որ այս շաբաթ նախատեսվում է մարզպետի հանդիպումը մարզում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների, կառուցապատողների, տեխնիկական վերահսկողների հետ՝ նշված խնդիրները խորքային քննարկելու նպատակով:
Մարզպետը ընդգծել է իր և մարզպետարանի վճռականությունը՝ թույլ չտալու մարզի համայնքներում իրականացնել անորակ և ուշացած աշխատանքներ: