Նորություններ
Լրահոս
Կարևոր լուր անտառամերձ համայնքների բնակիչների համար
28.10.2019
Եվս մեկ անգամ անդրադառնալով մարզի անտառամերձ համայնքների յուրաքանչյուր տնտեսության անվճար հիմունքներով մինչև 8 խ/մ քանակությամբ անտառային թափուկի ձեռքբերման թույլտվության կարգին՝ հարկ ենք համարում նշել, որ այն հաստատվել է կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 27-ի N 1535-Ն որոշմամբ (ՀՀ անտառամերձ բնակավայրերում բնակվող ընտանիքների կողմից ոչ արտադրական (ոչ արդյունագործական) նպատակներով օգտագործվող թափուկ վառելափայտի մթերման համար բնօգտագործման վճարի գծով արտոնություն սահմանելու մասին)` 2011 թվականին Գյուղատնտեսության, Բնապահպանության և Տարածքային կառավարման և զարգացման նախարարների համատեղ հրամանով:
Հայտնում ենք, որ Կոտայքի մարզի քաղաքային համայնքներն այդ ցանկից դուրս են:
Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ ձմեռնամուտին ընդառաջ «Հայ Անտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի մասնաճյուղի կողմից անտառամերձ համայնքների յուրաքանչյուր տնտեսության անվճար հիմունքներով մինչև 8 խ/մ քանակությամբ անտառային թափուկի ձեռքբերման թույլտվություն է տրվել:
Անտառամերձ համայնքների բնակիչները թափուկի ձեռքբերման համար հաշվառվում են անտառտնտեսությունում: