Նորություններ
Լրահոս
Նոր հարթակ՝ միտված Հայաստանի Հանրապետության տարածքների համաչափ զարգացմանը
28.10.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակվել և փորձնական գործարկման փուլում է գտնվում ՀՀ տարածքների համաչափ զարգացմանը միտված հարթակը՝ https://www.regions4growth.am/ :
Հարթակը նպատակ ունի ներկայացնել համայնքների համաչափ սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ պետության կողմից վարվող քաղաքականությունը, ենթակառուցվածքների և ՀՀ տարածքների համաչափ զարգացմանը միտված միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ/ համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը:
Բացի այդ, հարթակը թույլ կտա պատկերացում կազմել ՀՀ մարզերում առկա ռեսուրսային պոտենցիալի մասին, որի արդյունավետ գործարկումը հիմք կհանդիսանա նպատակաուղղված և մրցունակ գործունեություն ծավալելու համար:
Սույն հարթակի միջոցով յուրաքանչյուր փորձառու կամ սկսնակ գործարար հնարավորություն կունենա իր բիզնեսը ստեղծելու, վերագործարկելու, ընդլայնելու համար ներգրավել ֆինանսական միջոցներ, տեղեկանալ բիզնես գործունեության համար տրամադրվող պետական աջակցության գործող գործիքակազմի մասին:
Բացի այդ, հարթակում ներդրումային համաժողովների, մասնավորապես, «Իմ քայլը հանուն մարզի» մարզային համաժողովների շրջանակներում ներկայացվող ծրագրերի ներկայացումը և պարբերական թարմացումը կապահովի ացկացվող համաժողովների շարունակական արդյունքը երկարաժամկետ հեռանկարում:
Հարթակի մասին ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ՝ անցնելով Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքի http://kotayk.mtad.am/hhhamachapzargacum/ հղումով: