Նորություններ
Լրահոս
Չարենցավանում մեկնարկել են բակերի համատարած ասֆալտապատման աշխատանքները
28.10.2019
Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը շարունակվում են արագ տեմպերով իրականացվել մարզի համայնքներում:
Սուբվենցիոն ծրագրով Չարենցավանում այսօր առավոտից մեկնարկել են բակերի համատարած ասֆալտապատման աշխատանքները։
Պայմանագրի արժեքը 50.270.000 դրամ է, որից պետական բյուջեի ֆինանսավորման չափը 22. 621.500 դրամ է (45%), իսկ 27.648. 500 դրամը (55%)՝ համայնքի ներդրումը:
Ծրագրի իրականացման արդյունքում համայնքը կունենա բարեկարգ և մաքուր բակային հատվածներ: